«Մանչեսթեր Սիթի»-ի և «Աստոն Վիլա»-ի նախկին ֆուտբոլիստը սպանվել է ոստիկանների կողմից
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Աստոն Վիլա»-ի նախկին ֆուտբոլիստ Դալիան Ատկինսոնը մահացել է ոստիկանության կողմից էլեկտրաշոկի կիրառումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Sky News»-ը, միջադեպը տեղի է ունեցել Շրոպշիրի թաղամասերից մեկում, որտեղ ոստիկա նությունը ժամանել էր հասարակական կարգը խախտելու մասին կանչով:
Ոստիկանները նրա նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառել, ինչից հետո Ատկինսոնի սիրտը կանգնել է: Ոստիկանները պատմել են, որ 48-ամյա տղամարդը մահացել է էլեկտրաշոկի կիրառումից 90 րոպե անց: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Ատկինսոնը գնացել է հորը տեսակցելու:
Դալիան Ատկինսոնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2001 թվականին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



