«Ռեալի» կիսապաշտպանը միացել է «Ռեալ Սոսյեդադին»
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ասյեր Իլյարամենդին ժամանել է Սան Սեբաստիան՝ «Ռեալ Սոսյեդադում» բուժզննում անցնելու եւ պայմանագիր կնքելու նպատակով, հաղորդում է AS-ը։
Իսպանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը կնքել է 6 տարվա պայմանագիր, իսկ շնորհանդեսը նոր ակումբում տեղի կունենա օգոստոսի 27-ին։
Իլյարամենդիի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո։ Նա 2013-ին էր «Ռեալ Սոսյեդադից» տեղափոխվել Արքայական ակումբ։ Իսպանիայի առաջնությունում անցկացրած 59 հանդիպումներում աչքի է ընկել 2 անգամ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



