Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի խնդիրը, տարածքների հանձնումը և ռուսական քաղաքականությունը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Օգոստոսի առաջին տասնօրյակը աչքի ընկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շատ ակտիվ քաղաքական գործընթացներով: Օրերի հաջորդականությամբ հանդիպեցին տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների ղեկավարները: Օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպեցին Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները, ինչի արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին եռակողմ ձևաչափով տնտեսական, էներգետիկ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ: Նրանց հանդիպման օրակարգում, բնականաբար, եղել է նաև Արցախի խնդիրը:

Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգ մեկնեց և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երկկողմ հարաբերությունները վերականգնելու և զարգացնելու շուրջ: Նրանց հանդիպման օրակարգում նույնպես եղել է Արցախի խնդիրը: Իսկ օգոստոսի 10-ին Մոսկվա մեկնեց Հայաստանի նախագահը: Պուտինի հետ հանդիպմանը, իհարկե, քննարկվեց Արցախի խնդիրը: Այդ հանդիպումներից հետո մամուլում և փորձագիտական շրջանակներում կրկին սկսեց թմբկահարվել այն թեզը, թե Մոսկվան ճնշում է գործադրում Հայաստանի վրա` հանձնելու Արցախի հողերը:

Լուրեր տարածվեցին, որ ըստ Պուտինի պլանի` Հայաստանը պետք է Ադրբեջանին հանձնի 5 շրջան, ինչի դիմաց Արցախին կտրվի անցումային, միջանկյալ կարգավիճակ, ինչը, սակայն, անկախության ճանաչում չէ: Ենթադրվում է, որ անորոշ ապագայում պետք է լինի Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե, ինչին զուգահեռ պետք է Ադրբեջանին հանձնվեն նաև մնացած 2 շրջանները: Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Արցախի խնդրի կարգավորման երաշխավոր լինել: Ռուս փորձագետներից Վլադիմիր Եվսեևը կարծիք է հայտնել, որ Պուտինի այդ հայտարարությունը նշանակում է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայում:

Հայաստանյան հասարակության և փորձագիտական շրջանակներում շատ ցավագին է ընդունվում հողերի հանձնման հարցը: Երբ ԼՂ խնդրի շուրջ զարգացումներ են լինում, այդ թեման նորից բարձրացվում է: Խնդրի շուրջ հասարակական ընկալումները հատկապես սրվեցին ապրիլյան պատերազմից հետո և Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զինելու համատեքստում: Սակայն պետք փաստել, որ Արցախի հողերը հանձնելու հարցը քննարկվում է արդեն 22 տարի շարունակ և դա ամրագրված է միջնորդների բոլոր առաջարկություններում` Լիսաբոնի գագաթաժողովից մինչև Կազանյան փաստաթուղթ, բայց մինչև օրս հողերը չեն հանձնվել:

Հատկապես ուշադրություն գրավեց Պուտինի հարցազրույցը ադրբեջանական «Ազեր Թաջ» պարբերականին: Ռուսաստանի նախագահը մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք բացարձակապես չենք պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր: Կողմերը պետք է իրենք պայմանավորվեն: Փոխզիջումը ենթադրում է օպտիմալ հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև: Հակամարտության կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի համաձայնությունը, որի դեպքում կողմերից ոչ մեկը հաղթող կամ պարտվող չդառնա»:

Այսպիսով, Պուտինը բավական ընդհանուր գծերով ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ կոնկրետ լուծում չի պարտադրում կողմերին, որ համաձայնության պետք է հասնեն հենց հակամարտության կողմերը: Միաժամանակ, նա տալիս է մի ֆորմուլա, ըստ որի` խնդիրը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրմամբ, որ չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ: Այս մոտեցումը արտաքուստ բավական ռացիոնալ է թվում, սակայն խորքում հիշեցնում է ավանդական այն քաղաքականությունը, որ որդեգրվել էր դեռ Խորհրդային Միության կազմավորման տարիներին:

Ինչպե՞ս կարող են հակամարտության, պատերազմի մեջ չլինել հաղթողներ և պարտվողներ, ինչպե՞ս կարելի է համադրել ազգերի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը, երբ այդ երկու սկզբունքները կողմերը տարբեր կերպ են ընկալում: Հիշեցնենք, որ 1920-ականներին, երբ Ադրբեջանում հաստատվել էին խորհրդային կարգեր, այդ երկիրը տարածքային պահանջներ էր ներկայացնում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Զանգեզուրի, Նախիջևանի և Ջուլֆայի նկատմամբ: Քանի որ Հայաստանում դեռ չէին հաստատվել խորհրդային կարգեր և դաշնակցական ղեկավարությունը մինչև վերջ իրենն էր պնդում, ռուս բոլշևիկների շրջանում համակրանքը Ադրբեջանի կողմն էր:

Գիտակցելով, որ Հայաստանը զոհաբերելով Ադրբեջանին` այդ երկիրը ավելի շուտ դուրս կգա Ռուսաստանի վերահսկողությունից և Թուրքիայի հետ ուղիղ ցամաքային կապ ունենալով, կդառնա լրջագույն խնդիր, իսկ հայերն էլ չեն հանձնվում, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեում Լենինի և Չիչերինի կողմից առաջարկվում է յուրօրինակ բանաձև: Լենինը հարցնում է` մի՞թե հնարավոր չէ Ադրբեջանի հետ համաձայնության հասնել: Չիչերինի պատասխանում շեշտվում է. «Ղարաբաղը պատմական հայկական տարածք է»: Կուսակցության դիրքորոշումը հստակ երևում է Օրջոնիկիձեին ուղղված Չիչերինի նամակում:

«Ղարաբաղը, Զանգեզուրը, Շուշին, Նախիջևանը, Ջուլֆան չպետք է միանան ո´չ Հայաստանին, ո´չ էլ Ադրբեջանին, այլ պետք է լինեն ռուսական զորքերի վերահսկողության ներքո` ստեղծելով տեղական խորհուրդներ, քանի որ այլ լուծումը կխաթարի խաղաղության մեր քաղաքականությունը»,- գրել էր Չիչերինը: Լենինին ուղղված մեկ այլ նամակում հայկական հողերի հանդեպ ադրբեջանական հավակնությունները Չիչերինը որակում է որպես «մուսուլմանական միտումներ», ինչը հանգեցնում է հակամարտությունների և ճգնաժամի խորացման: Չիչերինը շեշտում է, որ երբ ռուսական զորքերը հաստատվեն Ղարաբաղում, պետք է տեղի հայ բնակչությանը բացատրել, որ դա ժամանակավոր է, մինչև գա հարմար պահը ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա որոշելու Արցախի կարգավիճակը:

Հետագայում, սակայն, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, Ստալինի գլխավորությամբ կուսակցական ապօրինի որոշմամբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, լիովին անտեսվեց ազգերի ինքնորոշման բարձրագույն սկզբունքը, որը յուրաքանչյուր ժամանակակից պետության ձևավորման առանցքում է: Բայց, փաստացի, կենսագործվեց հռչակված ֆորմուլան. «Արցախը չպետք է միանա ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին»: Եվ ահա, երբ ասվում է, որ չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, ակամա հիշում ենք պատմական այդ անցյալը: Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեին ռուսները նույն կոչին, երբ ասվեր, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, որ պետք է խնդիրը լուծել Ֆաշիստական Գերմանիայի կամ Երրորդ Ռայխի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները համադրելով: Ռուսները, վստահ ենք, որ կծիծաղեին:

Համեմատությունը չափազանցված չէ: Ադրբեջանի ղեկավարության կողմից այսօր վարվում է հակահայկական, նացիստական քաղաքականություն, երբ ողջ աշխարհի հայերը հռչակվել են Ադրբեջանի թշնամի: Այդ երկրի ղեկավարությունն է սանձազերծել պատերազմը, իրականացրել Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայերի կոտորածները, արմատախիլ արել հայ էթնոսին իր տարածքում: Եվ այսօր Բաքուն ցինիկաբար առաջարկում է արցախցիների ինքնավարություն Ադրբեջանի տարածքում, երբ Ալիևի կողմից պաշտոնապես հայերը հռչակվել են թշնամի և ասվում է, որ Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է: Այդպիսի ղեկավարության հետ ի՞նչ փոխզիջման կարելի է գնալ:

Ապրիլյան պատերազմում զինվորների, ծերերի, կանանց նկատմամբ խոշտանգումների, գլխատումների կադրերից հետո ինչպե՞ս կարելի է համոզել հայ մարդուն ապրել այդպիսի երկրում, թեկուզ ինքնավար կարգավիճակով: Նախիջևանը, որտեղ գերազանցապես հայեր էին ապրում ժամանակին, նույնպես ինքնավարության կարգավիճակով բռնակցվեց Ադրբեջանին: Այսօր Նախիջևանում հայ գոյություն չունի, իսկ այդ տարածքը փաստացի Թուրքիային է պատկանում: Արցախցին մինչ այդ էլ և հատկապես այդ ամենից հետո ինքնավարության հեքիաթներին չի հավատում, իսկ պատերազմը սանձազերծելու գինը հողերն են, հանցագործությունը չի կարող չունենալ հետևանքներ: Ամբողջ ԽՍՀՄ պատմությունը ցույց տվեց, որ այդ կիսամիջոցների քաղաքականությունը չի լուծում հակամարտությունը, որ հայերը, միևնույն է, չեն հանձնվելու: Արցախն իրենց հողն է, իրենց տունն է: Միակ լուծումն անկախանալն է: Ադրբեջանում, եթե ցանկանում են, որ լինի խաղաղություն, վերջ տրվի այս հակամարտությանը, ապա պետք է գիտակցեն, որ լուծումը Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, որը միշտ անտեսվել է, հակառակ պարագայում պատերազմը հավերժ կշարունակվի: Ինչ վերաբերում է Մոսկվայի ճնշումներին, ապա, 70 տարվա դաժան խորհրդային իշխանության ճնշումներն անգամ չստիպեցին արցախցուն հանձնվել:

Պետք է արձանագրել, որ հայ ժողովուրդը երբեք որևէ պարագայում չի համաձայնելու կամավոր հանձնել որևէ տարածք, քանի դեռ առաջարկվում է հակամարտության կարգավորման նման արատավոր ֆորմուլա: Հակամարտության էությունը ազատ և անկախ սեփական երկրում ապրելու արցախցիների իրավունքի ոտնահարումն է: Քանի դեռ ամբողջությամբ չի հարգվել այդ իրավունքը, ապա որևէ լուծում ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Տիգրան Խաչատրյան, Past.am վերլուծաբան

MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը