Երևան, 30.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փոխզիջումների» ծուռ այլընտրանքը. Գարեգին Չուգասզյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հանդես է եկել մի հոդվածով, որտեղ նա նշում է, որ «Սասնա ծռերի» ապստամբությունը ժամանակավորապես դանդաղեցրեց տարածքների հանձնման գործընթացը:

«Հայրենական տարածքների հանձնման նպատակ ունեցող «փոխզիջումներ» կոչվող «դիմակահանդեսի» մեջ ընդմիջում է հայտարարվել…

«Սասնա Ծռերի» ապստամբական գործողությունը «ներկայացման բեմադրիչներին» ստիպեց տարածքների հանձնման գործընթացը ժամանակավորապես դանդաղեցնել, սակայն նրանք՝ այդ ընդմիջումը բացի փոխպայմանավորված պատերազմի դրվագներով համեմելուց, չեն խորշում նաեւ այդ ընթացքում ձեռնարկելու հոգեբանական սարսափազդու գրոհներ եւ ահաբեկումներ, որոնք կարելի է միավորել «դանակս բերեմ, ծառդ կտրեմ» միասնական մարտավարության տակ:

Պուտինից սկսած, որի վերջերս հնչեցրած Ադրբեջանի ոսկու եւ արժութային անհամար գանձերի հրճվալից թվարկումը ակնարկում էր դրանով գնվելիք զենքի կիրառման շատ հստակ թիրախ, վերջացրած ռուսական փորձագետների ՝ հայության ռազմա-քաղաքական պարտությունը ճպճպացնելով նկարագրող անհաշիվ հոդվածները բոլորն էլ մի նպատակ են հետապնդում՝ բարոյա-հոգեբանորեն զինաթափել հայությանը եւ ընդունելի դարձնել նրա համար «առաջին ձագը գցելը» կամ, որ նույնն է, համոզել մեզ, որ Ադրբեջանի հետ գալիք պատերազմում Հայաստանի կրելիք կանխորոշված պարտությանը ունի մեկ այլընտրանք, դա ազատագրված տարածքների հանձնումն է …

«Սասնա ծռերի» հայտնությունը այս իմաստով ոչ միայն ժամանակավորապես կասեցրեց տարածքների հանձնման արագացումը, այլեւ նոր ռազմա-քաղաքական հորիզոն բացեց, ճիշտ ինչպես Խորհրդային Միության վերջին տարիներին առաջացած նմանատիպ քաղաքական փակուղում ճանապարհը ցույց տվեցին հենց զենք վերցրած հայ կամավորական ֆիդայիները, որոնք այն ժամանակ նույնպես համարվում էին ապօրինի «բոևիկ-զինյալներ» …

Վերհիշենք, որ Արցախյան շարժման առաջին օրերից աշխարհի այն ժամանակվա գերտերություն համարվող պաշտոնական Մոսկվան եւ իր պնակալեզներն անընդհատ սարսափեցնում էին Ադրբեջանի մարդկային եւ նյութական բազմապատիկ առավելությունների մասին հեքիաթով, իսկ Արցախի, Բաքվի, Կիրովաբադի եւ Ադրբեջանի կես միլիոնից ավել հաշվող հայությունը ներկայացվում էր պատանդի կարգավիճակով: Եվ վերջապես հիշենք, որ հոգեբանական ահաբեկման գագաթնակետը այն կրկներգն էր, որ եթե Հայաստանը համառի, եւ ի վերջո, որպես ելք , մոսկովյան մետրոպոլիայի դեմ իր հակամարտության մեջ որոշի փորձել անկախանալ, ապա նույն օրն իսկ Թուրքիան մեզ կուլ կտա …

Սակայն արդյունքում ոչ միայն Թուրքիան մեզ կուլ չտվեց եւ մենք դարձանք միջազգային իրավունքի սուբյեկտ, այլեւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իր շրջակա տարածքներով ազատագրվեց եւ ստեղծվեց ազգային բանակ: Ապագաղութացման այս փուլից Հայաստանը դուրս եկավ ռազմա-քաղաքական առումով ուժեղացած:

Սակայն հիմնական ձեռքբերումները սրանով, ցավոք, ավարտվեցին… Կնքված զինադադարի պայմանագիրը հնարավորություն չտվեց դիվանագիտական առումով ամրագրել ռազմական հաղթանակի ձեռքբերումները եւ Հայաստանը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ, իսկ Ադրբեջանը հնարավորություն ստացավ շունչ քաշել եւ օգտվելով հումքային իր հնարավորություններից` տնտեսապես եւ ռազմականորեն հզորանալ:

Չավարտվեցին նաեւ ապախորհրդայնացման ներքին քաղաքական գործընթացները եւ այդ առումով նույնպես ապագաղութացումը կիսատ մնաց, որը հիմք դարձավ նորգաղութային քրեա-օլիգարխիկ ոստիկանապետական վարչակարգի եւ որպես դրա հետեւանք Հայաստանը դանդաղ քայքայող արտագաղթի առաջացման համար, սակայն որքան էլ պարադոքսալ հնչի, ներկայիս թե´ ներքին եւ թե´ արտաքին ճգնաժամային իրավիճակը ստեղծել են Հայաստանի ապագաղութացման եւ ազգային-ազատագրական երկրորդ փուլի համար օբյեկտիվ եւ սուբյեկտիվ այն գործոնների համախումբը, որոնք հիմք կարող են հանդիսանալ այս ճգնաժամից Հայաստանի ուժեղացած դուրս գալու համար:

Փորձենք այստեղ դիտարկել այդ արտաքին քաղաքական գործոնները:

1. Տարածաշրջանի հիմնական հակառակորդ երկիրը հանդիսացող Ադրբեջանը աշխարհում ներկայումս ձեւավորվող տնտեսական համայնապատկերում՝ իր նավթի և գազի վրա հիմնված տնտեսությամբ մտել է տնտեսա-քաղաքական անկայունացման շրջան, որի մասին են վկայում անցած տարվա ընթացքում նավթի գների շեշտակի անկումը եւ բարգավաճ տարիների ընթացքում կուտակված վալյուտային ռեսուրսների պաշարի կիսով չափ փոշիացումը: Որպես հետեւանք` մենք ականատեսը դարձանք մանաթի թավալգլոր անկմանը եւ դրա հետ կապված տնտեսական ցնցումներին: Գումարեք դրան երկրի իսլամական տարասեռ բնակչության մեջ դավանաբանական հակոտնյա զարգացումների բուռն ներկան եւ էլ ավելի բարդ ապագան, ծայրահեղ իսլամականության, էթնիկ եւ սոցիալական լարվածության օջախները, Ալիևի ընտանիքի պանամական դոսյեն, Իրանում ադրբեջանական անջատողականության վտանգի հետ կապված լրջագույն արտաքին քաղաքական հակասությունները…

Ադրբեջանի ներքին եւ արտաքին անկայունության այս ահռելի պայթունավտանգ ներուժը բավարար է այն սառը դատողությունը անելու համար, որ եթե Ադրբեջանին չհաջողվեց ծնկի բերել Հայաստանը իր տնտեսական վերելքի պայմաններում, ապա ներկայիս՝ առավել քան անբարենպաստ սոցիալ-տնտեսական եւ ներքին քաղաքական, ինչպես նաեւ հակոտնյա Իրանի տնտեսա-քաղաքական վերելքի պայմաններում հայկական կողմի նկատմամբ ռազմական արկածախնդրությունը հղի է այնպիսի ավարտով, երբ հայկական ուժերը իրենք ծնկի կբերեն ադրբեջանական կողմը՝ այս անգամ դուրս գալով Քուռ գետի ափ եւ զրկելով նրան Մետաքսի ճանապարհին ընկած տրանսպորտային եւ էներգետիկ աշխարհաքաղաքական հանգույց դառնալու նորահայտ երազանքից` չխոսելով արդեն Նախիջեւանի երկաթգծի ապաշրջափակման մասին, որը կբացեր եւ կնորացներ Սև ծովից Պարսից ծոց տանող հին Մետաքսի ճանապարհը…

2. Տարածաշրջանային մյուս երկիրը, որի հետ Հայաստանը ունի շահերի բախումներ՝ Թուրքիան, այս փուլում, ի տարբերություն 1988-1994թթ., հանդես է գալիս որպես ներքին եւ արտաքին ռազմա-քաղաքական լրջագույն ճնշումների տակ հայտնված պետություն (ներթրքական առճակատում, քրդական հարց, սիրիական թնջուկ, Արեւմուտքի հետ շահերի բախումներ եւ այլն):

3. Իսկ մեր հետ տնտեսա-քաղաքական արմատական շահեր կիսող Իրանը, այդ տարիներին միջազգային շրջափակման մեջ գտնվող, իսկ ներկայումս աշխարհին բացվող եւ դեպի վեր ընթացող տարածաշրջանային գերտերություն է եւ կարիք ունի դեպի Սեւ ծով տարանցիկ միջանցքի բացման: Եթե նկատի ունենանք նաև սփյուռքի ցանցային եւ տեխնոլոգիական ներուժը, ապա Հայաստանը կարող է հեշտությամբ վերագտնել հին ու Նոր Ջուղաներին հատուկ Մետաքսի ճանապարհի շղթայի կարեւոր օղակի՝ նորօրյա «մերձավորարևելյան Հոնկոնգի» դերը կատարող բարեկամական երկրի պատմական առաքելությունը...

4. Սովետական Միությունը կամ ավելի ճիշտ` այն ժամանակվա Ռուսաստանը Արցախյան շարժման սկզբնավորման տարիներին ռազմա-քաղաքական գերտերություն էր, որը իր ողջ ծանրությամբ դեմ կանգնեց մեր այն տարիների համազգային ազատագրական պայքարին. եւ որքան էլ պայքարի սկզբում անհավանական էր թվում, ի վերջո նահանջեց ոչ միայն Արցախի հարցում այլ նաեւ Հայաստանի եւ մնացած հանրապետությունների քաղաքական անկախության հարցում:

Նրա վերջին տարիների ՝ նավթային-հումքային բարձր գների վրա խարսխված տնտեսությունը հիմք տվեց պուտինյան վարչակազմին գերագնահատելու սեփական ուժերը եւ Եվրասիական միության անվան տակ սկսելու ռուսական երբեմնի կայսրությունը վերականգնելու արկածախնդրական քաղաքականությունը: Սա հանգեցրեց ռուսներին առավել մոտ կանգնած եւ 40 միլիոն սլավոնական բնակչություն հաշվող Ուկրաինայի հետ հարբերությունների գերլարմանը, Ղրիմի անեքսիային, պատերազմական գործողություններին եւ ապա եւ երկարատև թշնամությանը: Վերջիններս իրենց հերթին հանգեցրեցին Արեւմուտքի հետ հարաբերությունների կտրուկ սառեցմանը եւ լարմանը:

Հակադրվելով Արեւմուտքին եւ փորձ անելով թեքվել դեպի Չինաստան, Ռուսաստանը իր համար պարզեց սեփական տնտեսական եւ քաղաքական գաճաճությունը եւ որպեսզի չընկնի չինական ծուղակի մեջ, ներկայումս փորձում է ստեղծել լիովին կեղծ եւ ապագա չունեցող անհասկանալի եվրասիական ինքնություն՝ իր քաղաքակրթական ծանրության կենտրոնը տեղափոխելով դեպի թուրանականություն: Ընդ որում` ամենազավեշտալին այս գործընթացին Իրանը ներգրավելու էլ ավելի անհեթեթ փորձն է՝ մոռանալով վերջինիս Թուրանի հետ ունեցած հազարամյա քաղաքակրթական հակասությունները:

Ծայր առած նորկայսերական քաղաքականությունը բախվում է նաեւ աշխարհում սկսված չորրորդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված Ռուսաստանի տեխնոլոգիական հետամնացությանը՝ հատկապես հումքային շուկաների գնային անկման երկարատեւ երեւույթին:

Այսպիսով, Ռուսաստանը նոր քաղաքակրթական դարաշրջանում սեփական ինքնության որոնումների տարուբերումներում ցուցադրում է ակնհայտ թուրանական միտումներ, լրջորեն շեղվելով իր նախկին հնդեվրոպական քաղաքակրթական ուղուց, արժեքներից եւ ժողովրդագրությունից՝ հայտնվելով թե տնտեսա-տեխնոլոգիական եւ թե ռազմա-քաղաքական անլուծելի խնդիրների առջեւ…

Այն զոհաբերությունը, որը մեզնից պահանջում են ներկայիս Ռուսաստանի եւ Թուրքիայի վարչակարգերը վասն ռուս-թուրքական նոր, սակայն մեռելածին միության կազմավորման, ընդունելի չէ հայ ժողովրդի որեւէ գիտակից հատվածի համար՝ լինի այն ազատական, պահպանողական, սոցիալ-դեմոկրատական թե ազգայնական հայացքների տեր...

Ուկրաինայի տարածքային ամբողջության թղթային երաշխիքների հօդս ցնդելուց հետո «գիշատիչ գայլերի» կողմից տրվող երաշխիքներին կարող է հավատալ միայն տարրական պատմություն չիմացող եւ նախաճաշի կեր լինելու պատրաստվող ակնհայտ «ոչխարը», ինչպես նաեւ հինգերորդ շարասյան դերը ստանձնած, լիովին ծախված գաղութային վարչախումբը եւ իր արբանյակ կուսակցական վերնախավերը …

Այդ զոհաբերությունը հայ ժողովուրդը չի ընդունելու, ոչ միայն այն պատճառով, որ դա դոմինոյի սկզբունքով հանգեցնելու է հայ ժողովրդի իր պատմական հայրենիքում գոյատեւելու անհնարինությանը, այլ նաեւ այն պատճառով, որ «նեոբոլշևիկյան» ներկայիս դավադրությունը այս անգամ չունի որեւէ թվացյալ գաղափարախոսական շղարշ, ինչպես ասենք հարյուր տարի առաջ կոմունիզմն էր, որով հնարավոր եղավ ժամանակին խաբել հայ ժողովրդի մի զգալի հատվածին եւ ընդունելի դարձնել հայրենիքի մասնատումը թուրք-բոլշևիկյան տանդեմի միջեւ…

Նման զոհաբերման ներկայումս կարող է գնալ միայն ակնհայտ դավաճանը, որին ոչ բարով կարգել են «նախագահ» իր մանկլավիկների փոքրաթիվ խմբով հանդերձ: Թե´ ապրիլյան պատերազմը, թե´ «Սասնա ծռերի» շարժման վերջին դեպքերը, ակնբախ ցույց տվեցին, որ գաղութային ոստիկանական զորքերի բուռն աճը, ի հակադրություն ազգային բանակի ողբալի վիճակի, պայմանավորված է ոչ միայն սեփական կլանի իշխանության հավերժացման մտահոգությամբ , այլ նաև ազատագրված հողերը հանձնելիս ազգային դիմադրությունը ճնշելու պատրաստ պատժիչ բանակ ստեղծելու դավադիր մտադրությամբ:

Հատկապես Սարի թաղի իրադարձությունները դելիգիտիմացրեցին այդ ոստիկանական զորքը որպես հակաազգային եւ անմարդկային այնպիսի պատժիչ ուժ, որը պատրաստ է անգամ մայրաքաղաքի թաղամասը վերածելու պատերազմական թատերաբեմի… Այս դեպքերը եկան նախացգուշացնելու այդ ուժերում ծառայող բոլոր հայորդիներին , որ իրենք գտնվում են հակազգային առաքելություն իրականացնող ճամբարում եւ դրա համար կրում են անձնական պատասխանատվություն:

Հայությունը իր անցած հազարամյա պատմական ճանապարհի վրա տարբեր, շատ հզոր քաղաքակրթությունների ու կայսրությունների անկում է տեսել ու վերապրել, եւ եթե հերթական կայսրությունը որոշել է անփառունակ ավարտ ունենալ, ապա մենք իրեն չենք կարող օգնել գոյատևել…

Հիմա նորից մենք կանգնած ենք ճամփաբաժանում եւ ազգովի պետք է մեր ընտրությունը վերահաստատենք՝ կա´մ մեր ազգային գոյության հետ անհամատեղելի ճորտատիրական թուրանականությանը ծառայող ոստիկանապետություն, կա´մ «Սասնա ծռերի» ազատասիրություն եւ հայրենասիրություն, եւ ուրեմն դրա նորագույն արտահայտությունը՝ «Սասնա ծռերի» ժողովրդական շարժում եւ դրա վրա կառուցվելիք ժողովրդավարական Չորրորդ հանրապետություն … Երրորդը տրված չէ …

Ո՞ր ժամանակներից են մարդիկ պլաստիկ միջամտություններ կատարել. «Փաստ»Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Բախումներ Մաշտոցի պուրակում. «Փաստ»Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ Արզումանյան.Շտապում են փրկե՞լ Նիկոլ Փաշինյանին. ի՞նչ անուն է կրում առաջիկա գագաթաժողովը. «Փաստ»Այսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ Անտեղյակ՝ ավարտված խնջույքի մթնոլորտից. գլուխը միայն գլխարկ կրելու համար չէ. «Փաստ»«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքումՊատմությունը հաճախ է ցույց տվել, որ ամենաբարձր մակարդակի քաղաքական խաղերը սերտորեն հյուսված են դավաճանության, ներքին խարդավանքների և բարոյական անկման հետ. ԿամենդատյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի «Տան միակ ու շատ սիրված երեխան էր». Ժորա Փարսյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Այցելություն ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետ՝  մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների հետ լսելու «Ռազմիկ Դավոյանի ստեղծագործությունը նշանագիտության լույսի ներքո» դասախոսությունըԵղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջըՌուսաստանը սկսել է կոր տանիքների համար հարմար ճկուն արևային վահանակների արտադրությունը Էներգետիկ ճգնաժամի նախանշաններ. մատակարարման կարևոր ուղիների խաթարման ռիսկը. «Փաստ»Գագաթնաժողովի ստվերում՝ հարաբերությունների հնարավոր խզման վտանգը Գ. Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական. Միքայել Մելքումյան «Եվրոպական կառույցները երկընտրանքի առջև են հայտնվել». «Փաստ»«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ. Ավետիք ՉալաբյանՉտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ»Դոլարը գնալով էժանանում է․ փոխարժեքն՝ այսօր Ամիօ բանկը Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»«Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. նախագիծ. «Փաստ»Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ»Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ»Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը բացվելու է ժամը 11:00-ին Հնդկաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը ԵՄ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ բանակցությունները Թիվ 11 դպրոցի դիմաց 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի թագավորները պետք է հիշեն, որ «թագավորում են, բայց չեն կառավարում»․ Մեդվեդև Ի՞նչ են խոսել ՌԴ և ԱՄՆ առաջնորդները Եկա հետևության, որ Փաշինյանը ոչ թե մեկ, այլ շատ հիվանդություններ ունի. Սամվել ԿարապետյանԿառավարությունն առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի որդիների և մի շարք բելառուսական ձեռնարկությունների նկատմամբ ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին վնաuվածք է ստացել․ նա բաց կթողնի «Բավարիայի» դեմ խաղը Մոտ ապագայում ծրագրում ենք հրապարակել որքան հնարավոր է շատ տեղեկատվություն, որոնցից մի քանիսը բավականին հետաքրքիր կլինեն․ Թրամփը՝ «Արտեմիս II» առաքելության մասին Սկսելու ենք մարզերից, լինելու են քայլերի շարք, որով կապահովենք մեր ժողովրդի բարեկեցությունը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն է․ Ժոզե Մոուրինյու Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին «Կյանքը սովորեցրեց ինձ մի պարզ բան՝ երբեք որևէ մեկին, որևէ բան պետք չէ ապացուցել»․ Նազիկ Ավդալյան Եթե հարցը ՀՀ-ն կորցնելն է, լավ կյանքի բոլոր ամբիցիաները երկրորդ պլան են գնում. ԿարապետյանՈւկրաինան կսկսի զենքի արտահանումը․ Զելենսկի