Հալեպում ավիահարվածներից զոհվել է մոտ հիսուն բնակիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրիայի Հալեպ քաղաքում օգոստոսի 13-ին տեղի ունեցած գնդակոծության ժամանակ զոհվել է առնվազն 51 խաղաղ բնակիչ: Զոհերի թվում կա չորս երեխա: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը` վկայակոչելով մոնիտորինգի սիրիական կենտրոնի տվյալներին:
Հաղորդվում է, որ Հալեպի արևելքում աշխարհազորի կողմից վերահսկող շրջաններում Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածներից զոհվել է 15 քաղաքացի: Եվս 9 մարդ զոհվել է աշխարհազորի կողմից քաղաքի արևմտյան մասի գնդակոծման հետևանքով, որտեղ տեղադրված են Բաշար Ասադի կառավարական զորքերը:
Հալեպի շրջանի մի շարք քաղաքներում սիրիական և ռուսական ավիահարվածներից զոհվել է ևս 27 մարդ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



