«Ուրախ եմ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող առաջին հայն եմ». Հենրիխ Մխիթարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմն արտագնա հանդիպում անցկացրեց «Բորնմութի» հետ: Խաղն ավարտվեց «Կարմիր սատանաների» հաղթանակով՝ 3:1 հաշվով: Խաղից հետո Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել.
«Հրաշալի թիմային հաղթանակ էր: Ուրախ եմ, որ ես Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող առաջին հայն եմ»,- գրել է Մխիթարյանը՝ ավելացնելով #proudtobeared հեշթեգը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին՝ փոխարինելով Խուան Մատային:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



