Շվեդիայի ոստիկանությունը ազատել է ավտոբուսը փախստականներից, ովքեր հրաժարվել են տեղավորվել կացարանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓախստականները, ովքեր բողոքել են Միգրացիոն վարչության կողմից իրենց հատկացված անվճար բնակարանից, ոստիկանության միջամտությունից հետո ստիպված են եղել լքել իրենց զբաղեցրած ավտոբուսը: Այդ մասին հայտնել է շվեդական ռադիոն, հայտնում է TASS-ը:
Անցյալ հինգշաբթի 25 միգրանտի ավտոբուսով տարել են Նորվեգիայի սահմանի մոտ գտնվող Կրոկստրյոմեն վայրը: Սակայն փախստականներին դուր չի եկել կացարանը, քանի որ հեռու է եղել խոշոր բնակավայրերից, ինչպես նաև 6 ընտանիքի բաժին է հասել մեկ լողասենյակ:
Ավտոբուսի տեր ընկերությունը դիմել է ոստիկանություն, ովքեր ստիպել են վերջին 4 միգրանտին լքել ավտոբուսը: «Ներկայումս բոլոր փախստականները գտնվում են կացարանում»,- հաստատել է միգրացիոն վարչության ներկայացուցիչը:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



