Նիկարագուայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը կմիացնեն համացանցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիկարագուայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Մասայան, կմիացնեն համացանցին, տեղեկացնում է Huffington Post-ը:
Ամերիկացի ռեժիսոր Սեմ Քոսսմանի եւ General Electric ընկերության նախագիծը կառաջարկվի Նիկարագուայի կառավարությանը՝ որպես երկրի մայրաքաղաք Նիկարագուայից 20 կմ հեռավորության վրա գտնվող հրաբուխը վերահսկելու միջոց:
«Խոշոր ժայթքման ժամանակ վտանգի տակ կարող են հայտնվել միլիոնավոր մարդիկ,- ասում է հրաբխագետ Գիլյերմո Կարավանտեսը,- հրաբուխը կարող է արթնանալ ցանկացած պահի, եւ գիտնականները չգիտեն, թե ինչպես դա կանխատեսեն: Իսկ այսպես դա հնարավոր կլինի»:
Առաջիկա օրերս Քոսսմանը, Կարավանտեսը եւ եւս մի քանի մարդ կիջնեն 370 մ խորության վրա, որպեսզի հրաբխի մեջ 80 հաղորդիչ տեղադրեն եւ համոզվեն, որ wi-fi-ն աշխատում է:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



