Վթար Սասունցի Դավթի փողոցում. Մեքենան բախվել է գազատար խողովակին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 13-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սասունցի Դավթի փողոցի վերջնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սասունցի Դավթի փողոցի թիվ 76 տան մոտակայքում «Daewoo» մակնիշի 34 SF 651 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Ա. Ք.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակի հենասյանը. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:
Վարորդին շտապօգնության աշխատակիցները` տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել է ավտոմեքենան եւ փակվել գազի բալոնի փականը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



