ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը պոկել է կնոջ ձեռքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Ֆլորիդա նահանգում կոկորդիլոսը գրեթե ամբողջությամբ պոկել է ափին կանգնած կնոջ ձեռքը: Տուժածին առատ արյունահոսությամբ հոսպիտալացրել են, հայտնում է ABC ալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան ձկնորսական Ուիլարդս գյուղում, ուր կարելի է հասնել միայն նավակով կամ ուղղաթիռով:
«Կինը կանգնած է եղել ափին և ձեռքի տարան գցել է ջուրը: Կոկորդիլոսը կծել է կնոջ, երբ նա փորձել է տարան ջրից դուրս բերել»,- հայտնել է ոստիկանության աշխատակից Մայք Ջեշլեսը:
Նրա խոսքով, կնոջ մոտ ծանր վնասվածք է, նա գրեթե ամբողջությամբ զրկվել է աջ ձեռքից: Կինը կորցրել է գիտակցությունը արյան կորստի պատճառով:
Տուժած 49-ամյա տեղացի կնոջը հոսպիտալացրել են ուղղաթիռով Դիիրֆիլդ Բիչ քաղաքի վնասվածքաբանության կենտրոն:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



