Ավտովթար Երևանում. Daewoo-ի 37-ամյա վարորդը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց, նախ բախվել է ծառի կոճղին, այնուհետև գազատարի հենասյանը՝ տապալելով այն. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է․
Այսօր` օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում՝ 76 տան մոտ, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 37-ամյա Արթուր Ղոչիկյանը իր վարած Daewoo մակնիշի 34 SF 651 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ծառի կոճղին, այնուհետև գազատարի հենասյանը և գետնին տապալել այն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ղոչիկյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչները: Փաստի առթիվ սպայական ջոկում անվարույթ նյութեր են նախապատրաստվում:
Շարունակությունը՝ այստեղ



