Հարձակումների շարք՝ Չիկագոյում. կան զոհեր և վիրավորներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնցած գիշեր ԱՄՆ Չիկագո քաղաքում տեղի են ունեցել մի շարք հարձակումներ, որոնց արդյունքում զոհվել է 2, վիրավորվել 8 մարդ: Այս մասին հայտնում է Chicago Sun-Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ անհայտ անձը կրակ է բացել ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ եղել են 30 տարեկան տղամարդ և 26 տարեկան կին: Առաջինը տեղում սպանվել է գլխին կրակոցից: Նրա ընկերուհին վիրավորվել է ոտքից և տեղափոխվել հիվանդանոց:
Համանման հանգամանքներում մեկ այլ շրջանում կրակել են Չիկագոյի 17-ամյա բնակչի: Նա մահացել է հիվանդանոց հասցնելուց 15 րոպե անց:
Օգոստոսի 13-ի գիշերը քաղաքում տեղի է ունեցել ևս վեց հարձակում, որոնց արդյունքում վիրավորվել է յոթ մարդ:
Հանցագործությունների բնույթը ցույց է տալիս, որ դրանք կատարվել են փողոցային հանցավոր խմբերի անդամների կողմից:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



