ՀԱՊԿ ԱԳ փոխնախարարները խորհրդակցություն են անցկացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 10-ին Սոչիում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցությունները: Հայկական պատվիրակությունը գլխավորել եւ նիստը նախագահել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էր կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Մասնակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ առաջիկա գագաթաժողովի եւ կանոնադրական այլ մարմինների հանդիպումների նախապատրաստական աշխատանքներին:
ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել արդի միջազգային գործընթացների շուրջ:



