Մոսկվայում առանց խնամքի մնացած հայազգի նորածինը տեղափոխվել է Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Մոսկվա քաղաքի երեխաների կլինիկական հիվանդանոցներից մեկում առանց խնամքի մնացած հայազգի նորածինը տեղափոխվել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշպպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության ծառայողներն ավելի վաղ տեղեկություն էին ստացել, որ Մոսկվայի Գոլովինսկի շրջանի երեխաների կլինիկական հիվանդանոցում առանց խնամքի է մնացել հայազգի մի նորածին:

Պարզվել էր, որ նորածնի` ՀՀ քաղաքացի հանդիսացող մայրը երեխայից հրաժարվելու նպատակով դիմում էր ներկայացրել Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի երեխաների կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին երեխան տեղափոխվել է Հայաստան:



