Ադրբեջանում մատուցողը սպանել է իր գործատուին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Եվլախ քաղաքում սպանություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Սաբուհի անունով մատուցողը վիճաբանության հողի վրա դանակի մահացու վիրավորում է հասցրել թեյատան սեփականատիրոջը, որտեղ աշխատում էր:
Հանցագործը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` տարվա սկզբից մինչեւ այժմ Ադրբեջանում նման 50-ից ավելի դաժան սպանություններ են տեղի ունեցել: Բացի այդ, 2016 թվականի ընթացքում Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների` միմյանց սպանության 35, ամուսինների միմյանց սպանության 27, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



