Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր REAL շարժման գործադիր քարտուղարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվում օգոստոսի 12-ի ուշ երեկոյան ձերբակալվել է «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, գիշերը մոտ ժամը մեկին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով կալանքը:
Թե ինչում է մեղադրվում Ջաֆարլին, դեռեւս հայտնի չէ: Նրա փաստաբան Ջավադ Ջավադովը ենթադրում է, որ դա կարող է կապված լինել այդ ոչ կառավարական կազմակերպության դեմ քրեական գործի հետ:
Այլ աղբյուրներ հայտնել են, որ Նաթիգ Ջաֆարլին մեղադրվում է անօրինական ձեռնարկատիրության մեջ: Թե ինչում է այն արտահայտվում, եւս անհայտ է:
REAL շարժումը Ադրբեջանում ակտիվորեն դեմ էր հանդես եկել նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի իշխանությունը հավերժացնելուն ուղղված սահմանադրական փոփոխություններին, որի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա առաջիկա սեպտեմբերի 26-ին:
REAL-ի առաջնորդ Իլգար Մամեդովը կալանավորվել եւ ապօրինի մեղադրանքներով 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել է 2013 թվականին:
Չի բացառվում, որ Նաթիգ Ջաֆարլին եւս կլրացնի Ադրբեջանում մինչեւ 100 հաշվվող քաղբանտարկյալների ցուցակը:



