Բակո Սահակյանը կարեւորում է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի կազմավորումը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 13-ին մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ի ն տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը կարեւորել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի կազմավորումը՝ նշելով, որ մեր վետերանների անցած ուղին, փորձն ու գիտելիքները,համապետական խնդիրների լուծման գործում ունեցած ակտիվ մասնակցությունը կարող են եւ պետք է օրինակ հանդիսանան մատաղ սերնդի համար:
Արցախի ղեկավարը պետական պարգեւներ է հանձնել 1988 թվականի փետրվարի 20-ի եւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի Լեռնային Ղարաբաղի նախկին մարզային խորհրդի պատմական նստաշրջաններին մասնակցած մի խումբ պատգամավորների:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



