Կանադայի ոստիկանությունը ԻՊ-ի գրոհային է ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿանադայում չեզոքացվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհային: 24-ամյա տեղացի բնակիչ Ահարոն Դրայվերը մտադիր էր ահաբեկչություն իրականացնել: Ոստիկանները նրան գնդակահարել են տաքսու մեջ, նրա մոտ պայթուցիկ է հայտնաբերվել, փոխանցում է segodnya.ua-ն:
Մինչ այդ Դրայվերը հրապարակել էր տեսաձայնագրություն, որում սպառնացել էր վրեժ լուծել Կանադայից` հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու համար:
«Հարձակումները պետք է իրականացվեին 72 ժամվա ընթացքում: Ահաբեկիչների նպատակն է եղել խոշոր քաղաքի կենտրոնը: Ռումբը պետք է գործի դրվեր առավոտյան կամ կեսօրին` պիկ ժամին: Հենց ստացանք այդ տեղեկությունը, անմիջապես արձագանքեցինք»,- ասել է Մայք Կաբանան` Օտտավայի ոստիկանության ներկայացուցիչը:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



