Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շենգավիթ» ԲԿ-ում տարօրինակ հանգամանքներում կին է մահացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ Հայաստանի առողջապահական համակարգում օր օրի բացասական երեւույթներ են ի հայտ գալիս, վաղուց արդեն գաղտնիք չէ: «Վիրաբույժի սխալը չէր բերի հիվանդի մահվան, եթե տվյալ բժշկական կենտրոնում բժշկությունը վերածված չլիներ բիզնեսի»,-այսպես են կարծում 54-ամյա Մարիետա Վասիլյանի հարազատները, ովքեր համոզված են, որ վերջինս մահացել է բժշկական սխալի արդյունքում:

Նշենք, որ Մարիետա Վասիլյանը վիրահատության է ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նախորդ տարվա փետրվարի 25-ին: Լաբարասկոպիկ վիրահատության արդյունքում հեռացվել է նրա արգանդը, սակայն վիրահատությունից մեկ շաբաթ անց նրա մոտ ախտորոշված պերիտոնիտից Մարիետան մահացել է:

Կնոջ հարազատները համոզված են, որ Մարիետայի մահը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի սխալների ու անփութության արդյունքն է: Իսկ նրա մահից հետո ստեղծված հանձնաժողովի փորձագետները մինչ օրս շարունակում են պնդել, որ հիվանդը մահացել է «ուղեկցվող այլ» հիվանդությունների պատճառով:

Հարազատների պատմելով՝ Մարիետայի վիրահատությունից հետո ԲԿ-ի գինեկոլոգ, վիրաբույժ Աշոտ Սիրունյանն իրենց վստահեցրել է, որ վիրահատությունը հաջող է անցել՝ առանց բարդությունների: Սակայն վիրահատության հաջորդ օրվանից սկսած Մարիետան ջերմել է, ինչը զարմանալիորեն չի խանգարել բժիշկներին հիվանդին ԲԿ-ից դուրս գրել: Այսինքն՝ Մ. Վասիլյանին բժիշկները հիվանդանոցից դուրս են գրել 38 աստիճան ջերմությամբ: Սրան զուգահեռ պնդել են, որ ամեն ինչ կարգին է նրա մոտ, եւ տանը ջերմությունը կիջնի: «Կարծում եմ՝ նրանք այդպես վարվեցին, որովհետեւ ցանկանում էին անհապաղ ազատել հիվանդասենյակը, քանի որ հիվանդանոցը լեցուն էր հիվանդներով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Մարիետայի եղբայրը՝ Արթուր Վասիլյանը:

Այս ամենից հետո, սակայն, Մարիետան չի ապաքինվել. նրա մոտ պահպանվել են եւ ցավերը, եւ բարձր ջերմությունը, որից հետո սկսվել են նաեւ սրտխառնոցներ ու փսխումներ: Իհարկե, Մարիետայի հարազատները վիրահատող բժշկին պարբերաբար տեղեկացրել են նրա առողջական վիճակի մասին, սակայն վերջինս անտարբերությամբ է պատասխանել՝ հեռախոսով հիվանդին հակաբորբոքային եւ ցավազրկող դեղեր նշանակելով:

Այնուհանդերձ, մարտի 2-ին՝ վիրահատության 5-րդ օրը, Մարիետայի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ նրան «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխել են կրկին «Շենգավիթ» ԲԿ: Մարիետան հետազոտվել է, իսկ Աշոտ Սիրունյանը հետազոտության արդյունքներին ծանոթանալուց հետո հիվանդի հարազատներին վստահեցրել է, թե անհանգստանալու ոչինչ չկա: Որոշ ժամանակ անց Մարիետայի վիճակն ավելի է վատացել, եւ նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Ինչից հետո Մարիետան ենթարկվել է երկրորդ վիրահատության՝ այս անգամ այլ վիրաբույժի՝ Լեւոն Հակոբյանի կողմից:

Հարազատների պատմելով՝ արդեն երկրորդ վիրահատությունից հետո Ա. Սիրունյանը իրենց տեղեկացրել է, որ առաջին վիրահատության ժամանակ էլեկտրական դանակով պատահաբար վնասվել է հիվանդի աղիքը: Ինչի արդյունքում կղանքի մասերը լցվել են փորի մեջ՝ առաջացնելով ընդհանուր օրգանիզմի թունավորում:

ՙՎիրաբույժ Հակոբյանը նույնպես խոստովանեց այդ փաստը, որ էլեկտրական դանակի վնասումից հետո Մարիետայի բոլոր օրգանները թունավորվել են, արդյունքում նրա մոտ սկսել է սեփսիս կոչվող հիվանդությունը: Մարտի 4-ին Մարիետան, գիտակցության չգալով, մահացել է...»,- տխուր ձայնով պատմեց Արթուր Վասիլյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԳնդակի հետևից մտել էր ջուրը․ 9-ամյա տղան խեղդվել է լճակումՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում տարածվում է նոր խաբեության մեթոդ․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ՆԳՆ ջրափրկարարները փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է զոհվել«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին