Կաննի իշխանություններն արգելել են լողափ գնալ մուսուլմանուհիների լողազգեստներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Կանն քաղաքի իշխանությունները կանանց արգելել են լողափեր այցելել բուրքինիով՝ մուսուլմանուհիների լողազգեստով, որն ամբողջությամբ փակում Է մարմինը եւ համապատասխանում Է իսլամի նորմաներին: Այս մասին հայտնել Է Libռration թերթը:
«Այն ժամանակ, երբ Ֆրանսիան եւ կրոնական պաշտամունքի վայրերը դառնում են ահաբեկչական գրոհների թիրախներ, լողազգեստը, որն ընդգծված ձեւով արտացոլում Է կրոնական պատկանելությունը, կարող Է հարուցել հասարակական կարգի խանգարումներ (մարդկանց կուտակումներ, ընդհարումներ), որոնք անհրաժեշտ Է կանխել»,- մեջբերում Է անում հրատարակությունը մունիցիպալ որոշումից:
«Ոչ պատշաճ հագուստով լողափեր գալն ու լողալն արգելված Է ցանկացած անձի, ինչը չի համապատասխանում քաղաքավարության կանոններին եւ աշխարհիկության սկզբունքներին»,- ասված Է փաստաթղթում:
Կաննը գտնվում Է Նիսից կես ժամվա հեռավորության վրա, որտեղ հուլիսի 14-ին Անգլիական առափնյակում բեռնատարն ամբողջ ընթացքով մխրճվեց բազմության մեջ: Զոհվեց 84 մարդ, վիրավորվեց եւս շուրջ 200-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



