Դի Կապրիոյի նախկին ընկերուհի մոդել Բար Ռաֆայելին աղջիկ է ունեցել
ՖՈՏՈԱնցյալ տարի Դի Կապրիոյի նախկին ընկերուհին՝ սուպերմոդել Բար Ռաֆայելին ամուսնացել էր իսրայելցի գործարար Ադի Էզրի հետ։ Իսկ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ռաֆայելին եւ Էզրան երեխա են ունեցել։

Haaretz–ի փոխանցմամբ՝ մոդելն ու բիզնեսմենը դուստր են ունեցել, որին անվանել են Լիվ։

Ռաֆայելին ծննդաբերել է Թել Ավիվի «Իխիլով» հիվանդանոցում, ուր ինքնուրույն ժամանել էր ծննդաբերությունից մի քանի ժամ առաջ։ Մոդելն ու դուստրն իրենց լավ են զգում։

Բար Ռաֆայելին եւ Ադի Էզրան ծանոթացել էին 4 տարի առաջ։ Գործարարին է պատկանում պարենամթերքի ներկրման իսրայելական ամենախոշոր ընկերությունը՝ Neto ME Holdings Ltd–ը։


1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
4
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



