Տոկիոյից ավելի քան 20 օդանավ է մեկնել առանց ուղեբեռի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏոկիոյի Խանեդա օդանավակայանից ավելի քան 20 օդանավ է մեկնել առանց ուղեւորների ուղեբեռի։
Բեռներն օդանավ բարձելու համար պատասխանատու կոնվեյերներից մեկը սարքից դուրս էր եկել։ Այն բանից հետո, երբ անսարքությունը հայտնաբերվել էր, աշխատակիցները սկսել էին բեռները բարձել ձեռքով, բայց այդ պահին 10 օդանավ արդեն մեկնել էր՝ օդանավակայանում թողնելով մարդկանց ուղեբեռն ամբողջությամբ, իսկ 12 օդանավ էլ՝ միայն մասամբ, հայտնում է NHK–ն։
Ուղեւորներին այդ մասին տեղյակ չէին պահել, եւ նրանց կատարվածի մասին իմացել էին նշանակության վայր հասնելուց հետո։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



