Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԿոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը: Ինչպես հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, ընտրացուցակներում ընդգրկված 43 հազար 810 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 18 հազար 535-ը: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը կազմել է 18 հազար 532, որիÖ 11 հազար 227-ը ընտրված քաղաքապետի օգտին է, 520-ը` Էդվին Թադևոսյանի, 526-ը` Կարապետ Իսրայելյանի, 5 459-ը` 1975 թվականին ծնված Արթուր Հարությունյանի, իսկ 159-ը` 1976 թվականին ծնված Արթուր Հարությունյանի օգտին: Անվավեր քվեաթերթիկների թիվը 642 է:
Աբովյանի համայնքի ղեկավարի ընտրություններն անցկացվել են հունիսի 7-ին:
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



