Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիքի 4 անդամների սպանությունը միայնակ չի իրագործվել.«Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում սպանվել էին հայ ընտանիքի 4 անդամներ։ Սպանվածները Քաչոտյանների ընտանիքի անդամներն էին՝ ընտանիքի 37-ամյա մայրը, 16 և 18– ամյա դուստրերը ու 5-ամյա որդին։ Սպանության հենց նույն օրը ձերբակալվել էր զոհերի 24-ամյա համագյուղացին՝ Նոդար Ակոպովը։ Նա հայտնել էր, թե հանցագործության դրդապատճառը եղել է գումար գողանալը։ Ավելին՝ վերջինս նաև ասել էր, թե ինքը մենակ է եղել։ Ինչևէ, այս սահմռկեցուցիչ սպանությունից անցել է մեկ ամիս, և մեր տեղեկություններով՝ Ախլքալաքի իրավապահները քննության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ Ակոպովը սպանությունը միայնակ չի իրագործել։ Այժմ նրանք փորձում են պարզել մարդասպանի հանցակցին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



