ԳԱԼԱ կուսակցությունը գրանցվել Է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում.«Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ)» կուսակցությունը գրանցվել Է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում՝ տեղեկացանք կուսակցության վարչության անդամ, մամլո խոսնակ Արմենուհի Վարդանյանից։ Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ին մեկ անգամ մերժել Էին այն հիմքով, որ հիմնադիր համագումարի արձանագրությունում նշվել Է, թե համագումարի աշխատանքներին մասնակցում են ընտրված 83 պատվիրակներ։ ԱՆ-ից պահանջել Էին հստակեցնել՝ արդյոք ընտրվե՞լ են 83 պատվիրակներ, թե՞ ընտրված իքս թվով պատվիրակներից են մասնակցել 83– ը։ Մերժման որոշման մեջ նաև առաջարկել Էին վերախմբագրել կանոնադրության որոշ կետեր։ ԳԱԼԱ-ն հայտարարել Էր, որ գրանցումը մերժելու հիմնավորումներն անլուրջ են։ Երկրորդ անգամ գրանցվելու հայտ Է ներկայացվել օգոստոսի 1-ին ու մի քանի օր անց դրական պատասխան ստացվել։ Այնպես որ, ԳԱԼԱ-ն կմասնակցի քաղաքապետի ընտրություններին՝ դաշինքով, թե միայնակ, դեռ քննարկվում Է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



