Հայաստանի և Իրանի միջև ազատ վիզայի ռեժիմը մտել է ուժի մեջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2016թ. հունիսի 5-ին ստորագրված քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությцւնը:
Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



