Վահան Մխիթարյանը 85 լողորդների մեջ զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը և դուրս մնաց պայքարից «Ռիո-2016»-ում
ՍՊՈՐՏ«Ռիո-2016»-ում պայքարի մեջ մտավ լողորդ Վահան Մխիթարյանը:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ 50 մետր ազատ ոճում Հայաստանը ներկայացնող մարզիկը ընդգրկված էր 6-րդ ենթախմբում: Հայ մարզիկը տարածությունն անցավ 23.50 վայրկյանում: Ենթախմբում Վահանի արդյունքը 7-րդն էր: Ընդհանուր պայքարում Վահան Մխիթարյանը 85 լողորդների մեջ զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը:
Հաջորդ փուլ են անցնում 1-16 հորիզոնականները զբաղեցրած լողորդները: Բոլոր լողորդների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել ուկրաինացի Անդրեյ Գովորովը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



