Զարուհի Փոստանջյանը բացեց փակագծերը (տեսանյութ)
ՎԻԴԵՈa1plus.am-ը գրում է.
Պաշտպանության նախարարՍեյրան Օհանյանի հավաստիացումները, թե միակողմանի զիջումներ չեն լինի, գին չունեն։ Կարծում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը . «Օհանյանը չէր գնում մեր ազատագրման համար հաշտությունը այնտեղ Մոսկվայում ստորագրում, այլ գնաց Յուրի Խաչատուրովը»:
Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջել ազատագրված տարածքները, ավելին, նա արդեն գործարք էր կնքել իմանալով, որ ապրիլին պատերազմ է լինելու եւ ոչ մի միջոց ձեռք չի առել. «Մեր երիտասարդներին թողել են առանց պաշտպանության եւ պաշտպանությունն իրականացնելու հրաման չի եղել եւ երիտասարդներն իրենք են ինքնուրույն ձեռնամուխ եղել պաշտպանությունն իրականացնել»:
Տիկին Փոստանջյանն այսօր փակագծեր է բացում, թե ինքն ինչու զիջելու ոչինչ չունի Ղարաբաղյան բանակցություններում . «Մեր չզիջելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն օրինական իշխանություններ, մեր չզիջելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում լինի ռազմաարդյունաբերություն»:
Ռազմաարդյունաբերությունը տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի հիմնական մտահոգությունն է այս օրերին. «Ոչնչացվել է»:
Այդ նույն ժամանակ մեր ռազմաարդյունաբերության ուղեղները Ռուսաստանի համար զենքեր էին արտադրում, որտեղից Հայաստանի հասցեին հեգնական խոսքեր են հնչում: Դոկտորը դա թույլ չի տա. «Ես ուզում եմ կոչ անել իշխանություններին, որպեսզի իրենք հեռանան, որովհետեւ իրենք պրոֆեսիոնալ չեն»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



