«Նիվան» մոտ 400 մետր գլորվել է ձորը. Տուժածների վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, հունիսի 7-ին, ժամը 21.11-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գորադիզ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զեդեա Հորադիս ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 48-ամյա Մ. Մ.) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը` մոտ 400 մ:
Հրշեջ - փրկարարները ձորից դուրս են բերել Մ. Մ.-ին, ուղեւորներ` 51-ամյա Հ. Գ.-ին եւ 59-ամյա Ս. Գ.-ին, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, այնուհետեւ Հ.Գ.-ը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը կայուն ծանր:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



