Մարսելի շրջակայքում մոլեգնող անտառային հրդեհները դուրս են եկել վերահսկողությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏագնապալից իրավիճակ Է ստեղծվել Մարսելի՝ Ֆրանսիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի շրջակայքում, երաշտի ֆոնին այնտեղ բռնկած անտառային հրդեհների պատճառով: Ինչպես հայտնել են Բուշ դյու Ռոնի դեպարտամենտի հրշեջ-փրկարարական ծառայությունում, Մարսելի հյուսիսային արվարձանների շրջանում կրակն արդեն դուրս Է եկել վերահսկողությունից:
«Մենք չենք վերահսկում իրադրությունը: Կրակը մոլեգնում Է ու տարածվում շատ արագ: Այն իր ճանապարհին շարունակում Է ոչնչացնել ամեն ինչ, ներառյալ տներ»,- ասված Է տեղի հրշեջ ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ:
Կրակի մարման աշխատանքներում գործի են դրված շուրջ 1800 հրշեջներ:
Ինչպես հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը, հրդեհներն ընդգրկել են ավելի քան 2 հազար հեկտար մակերես, եւ կրակի տարածումը կանգնեցնել առայժմ չի հաջողվում:
Թանձր ծխի պատճառով Մարսելի օդանավակայանում չեղարկվել կամ հետաձգվել են առեւտրային շատ չվերթեր: Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ հրդեհների հետեւանքով տուժել Է երկու մարդ, քանդվել Է 20-ից մինչեւ 25 տուն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



