Պուշկինի հետնորդը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ միլիարդատերը
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
Լորդ Ջերալդ Գրոսվենորի որդին և գրող Ալեքսանդր Պուշկինի հետնորդը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ միլիարդատերը: 25-ամյա Հյուն հոր մահից հետո ժառանգել է նրա տիտղոսները և կարողությունը, հայտնում է Daily Mail-ը:

Վեսթմինսթերյան դուքսը և Մեծ Բրիտանիայի խոշոր հողատերը մահացել է օգոստոսի 8-ին 64 տարեկան հասակում՝ ինֆարկտից: Նշվում է, որ Գրոսվենորը երկրի ամենահարուստների ցուցակում երրորդն է: Նրա կարողությունը գնահատվում է 9 միլիարդ ֆունտ:

Բիզնեսմենի մահվանից հետո միայն Հյուն է ժառանգել նրա կարողությունը և տիտղոսները: Երկրի օրենքներով` նրա 3 դուստրերը դրա իրավունքը չունեն:
Հայտնի է, որ Հյու Գրոսվենորը և նրա քույրերը հանդիսանում են Պուշկինի ծոռները: Իսկ բրիտանացիների մայրը՝ Նատալյա Գրոսվենորը, ծագումով Ռոմանովների և բրիտանական Վինձորի արքայական տներից է:



