Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել դիմում-խնդրանքներին համապատասխան լուծում տալու տարբերակները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 10-ին քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,
ընդունելությանը մասնակցող զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտներին:
Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին, ինչպես նաև այդ առնչությամբ լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել հնարավոր տարբերակները` ՀՀ գործող օրենսդրության և ՀՀ պաշտպանական գերատեսչության իրավասության շրջանակներում դիմումատուներին աջակցելու և դիմում-խնդրանքներին համապատասխան լուծում տալու համար:



