Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանը ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում է առանց հաղթողների ու պարտվողների. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների բանակցությունների ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով Սանկտ Պետերբուրգի եռակողմ գագաթնաժողովն ու Ադրբեջանի նախագահի հետ օգոստոսի 8-ին կայացած հանդիպման արդյունքները: Այս մասին նախագահների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամ անակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը հետաքրքրված է մեր հարևանների հարաբերությունների լարվածության թուլացմամբ: Կշարունակենք ցուցաբերել որոշակի ջանքեր «ղարաբաղյան թնջուկի» հանգուցալուծման փնտրտուքները Մինսկի խմբի համանախագահների գործունեության շրջանակներում, ինչպես նաև Երևանի ու Բաքվի հետ ուղղակի կապերի միջոցով: Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գնալ առկա հակասությունների փոխզիջումային կարգավորմանը՝ առանց հաղթողների ու պարտվողների»,- վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը` Պուտինի խոսքերը փխանցում է «Արմենպրես»-ը:

Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումն անցել է ընկերական, փոխվստահության և կառուցողական միջավայրում:

«Սերժ Սարգսյանն ինձ տեղեկացրել է երևանյան վերջին իրադարձությունների մասին, ինչը ես կանվանեի ողբերգական իրադարձություններ՝ կապված գերիներ վերցնելու հետ: Ուզում եմ շեշտել, որ հենց սկզբից Ռուսաստանը դատապարտել է զինված խմբի ակցիան: Անընդունելի ենք համարում ներքաղաքական հարցերը ոչ լեգիտիմ, ապակառուցողական գործողությունների միջոցով լուծելու փորձերը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա:

ՌԴ նախագահը նշել է, որ բանակցությունների ընթացքում դիտարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի և ներդրումների ոլորտում: «Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է: Մեր երկրին է բաժին հասնում Հայաստանի առևտրաշրջանառության մեկ չորրորդը: 86 տոկոսով ավելացել են Հայաստանի արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումները: Ամրապնդվում է ներդրումային փոխգործակցությունը, Հայաստանի տնտեսությունում ռուսական կապիտալի ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի: Դա կազմում է Հայաստանի արտաքին ներդրումների 40 տոկոսը: Հայաստանում աշխատում են մոտ 1.3 հազար ռուսական ընկերություններ, որոնք  գործունեություն են ծավալում տնտեսության առանցքային ոլորտներում՝ գազային, տրանսպորտային, հեռահաղորդակցության, ֆինանսական»,-ասել է նա՝ նշելով մի շարք խոշոր ներդրողների անուններ, ինչպիսիք են Գազպրոմը, Ռոսատոմը, Հարավկովկասյան երկաթուղիները: ՌԴ նախագահը ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններին նոր դինամիկա է հաղորդել 2015-ից ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ բանակցության ընթացքում կողմերը ընդգծել են կրթական, գիտական, մշակութային ոլորտներում փոխազդեցության բարձր մակարդակը: «Այսպիսով, Ռուս-հայկական Սլավոնական համալսարանում և ռուսական համալսարանների 8 մասնաճյուղերում սովորում են մոտ 3.5 հազար ուսանողներ: Ավարտվել է Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի առաջին կրթական տարին, ներկայում քննարկվում է Հայաստանի մայրաքաղաքում ռուսախոս գիմնազիայի հիմնման հարցը:

Խոսել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության մասին, որը ներկայում գլխավորում է Հայաստանը: Հոկտեմբերին Երևանում նշանակած է կազմակերպության հերթական գագաթնաժողովը, որում Ռուսաստանը ևս մասնակցություն կունենա»,-եզրափակել է ՌԴ նախագահը:

Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել