Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՌԴ-ն, ՄԽ անդամ այլ երկրները պատրաստ են հանդես գալ որպես ԼՂ խնդրի կարգավորման երաշխավորներ. Պուտին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Կարծում եմ, որ Հայաստանը և Ադրբեջանն իրականում ցանկանում են գտնել այս խնդրից ելքը, որպեսզի ապրեն խաղաղության, համաձայնության մեջ, համագործակցեն և զարգացնեն տնտեսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, նման հայտարարությամբ ՀՀ նախագահ Սերժ Ս արգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Նրա կարծիքով` Հայաստանը շահագրգռված է վերացնելու ենթակառուցվածքային, տնտեսական սահմանափակումները, զարգացնել տնտեսությունն ու ամրապնդել հայկական պետականությունը: «Դա է մեր նպատակը` ձգտել կարգավորման: Նպատակն էլ արդյունքների հասնելն է»,- նշել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով` այս նույն նպատակին ձգտում է նաև ադրբեջանական կողմը, ինչի մասին վկայում են նաև իր վերջին հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Պետք է գտնել այնպիսի մոտեցումներ և սխեմաներ, որի հետևանքով որևէ մեկն իրեն ո՛չ հաղթող, ո՛չ պարտված չզգա, այլ որ դա լինի այնպիսի որոշում, որը կմշակեն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները և որն ընդունելի կլինի երկու երկրների հասարակությունների համար: Իսկ Ռուսաստանը, ինչպես նաև Մինսկի խմբի անդամ այլ երկրներ կարող են հանդես գալ որպես երաշխավորներ` անհրաժեշտության դեպքում ընդունելով ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևեր»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Խոսելով սպառազինությունների խնդիրների մասին` Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի հետ այս ոլորտում համագործակցության համար Ռուսաստանն ունի համապատասխան ծրագիր: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք ունենք որոշակի համատեղ պարտավորություններ, իսկ Ռուսաստանը միշտ պահպանում է իր պարտավորությունները: Ժամանակակից սպառազինությունների շուկայում ցանկացած երկիր փաստացի կարող է գնել ցանկացած զենք: Եվ, ասենք, այնպիսի երկիր ինչպիսին Ադրբեջանն է` նավթարտադրող երկիր, որն ունի շուրջ 10 միլիոն բնակչություն և արագ աճող տնտեսությոն ոսկու և արժութային բավականին մեծ պաշարներ, իհարկե, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղ: Հասկանում ե՞ք` ցանկացած տեղ: Սակայն ես հիմա չէի ցանկանա ուշադրությունը սևեռել խնդրի ռազմական կողմի վրա: Եթե մենք ցանկանում ենք խնդիրը լուծել, ապա այն պետք է կարգավորել խաղաղ միջոցներով»,- ամփոփել է Ռուսաստանի նախագահը:

 

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակը