Մադուրոն դարձյալ ԱՄՆ-ին է մեղադրել բոլոր փորձանքների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն է ղեկավարում Վենեսուելայի դեմ սանձազերծված տնտեսական պատերազմը` նավթի գներն օգտագործելով նրա համար, որ հարավամերիկյան երկրի տնտեսությանը թույլ չտա դուրս գալ ճգնաժամից: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն պլան ունի, որի նպատակն է թույլ չտալ, որ հարավամերիկյան հանրապետության ֆինանսական ոլորտում իրավիճակը բարելավվի: Վաշինգտոնի պլանի մաս է կազմում Վենեսուելայի տարածքում ամերիկյան ընկերությունների գործունեության դադարեցումը եւ համաշխարհային շուկայում նավթի գներով մանիպուլյացիաները, նշել է Մադուրոն: Նա նաեւ հավելել է, որ տնտեսական պատերազմում ԱՄՆ-ն ներգրավել է վենեսուելական ընդդիմությանը, որին աջակցում են տեղացի ձեռնարկատերերը:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



