Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանյե Ուեսթի ապրանքանիշի հագուստի հայտնի դիզայները գործազուրկ է դարձել Քիմ Քարդաշյանի պատճառով

ՖՈՏՈ

Քանյե Ուեսթն հայտնի է իր դիզայներական տաղանդով եւ իր արտադրած հագուստի ու կոշիկի ապրանքանիշի մինիմալիստական ոճով։ Սակայն Քանյեն մի քանի գաղտնիք ունի, որոնց մասին աշխարհը միայն հիմա է իմանում։ Պարզվում է, որ Քանյեի դիզայներական նորարարությունները մշակում էր նրա հին ընկեր եւ օգնական 47-ամյա իտալացի նկարչուհի Վանեսա Բիքրիֆթը, որն աշխատում է պերֆորմանսի ժանրում։ Նրան հռչակ էին բերել գրեթե մերկ մոդելներով ցուցադրությունները։

Վանեսան նախագծել է նորաձեւության բեմերում Քանյե Ուեսթի ապրանքանիշի ցուցադրությունները։

«Քանյեի հետ իմ բոլոր նախագծերը դադարել են Քիմ Քարդաշյանի պատճառով։ Նա ամեն բանի խանգարեց։ Ես նախագծել էի Քանյեի ցուցադրություններն ու Քիմի եւ Քանյեի հարսանիքը։ Ֆլորենցիայում նրանց հարսանիքի ժամանակ ծաղիկներից հսկայական բեմի, մարմարե քանդակների գաղափարը իմն էր, մարմարե սեղաններ, որոնց վրա փորագրված էին հյուրերի անունները,– ասել է նա  The Cut–ին տված հարցազրույցում։–Իհարկե ամեն բան չէ, որ ծրագրվածի պես ընթացավ, քանի որ շատ հայտնի հյուրերից մեկը չներկայացավ արարողությանը, բայց նրա անունն արդեն փորագրված էր մարմարին, եւ մենք չէինք կարողանում ո՛չ ծածկել այն ներկով, ո՛չ էլ փակել այդ տեղը։ Ընդհանուր առմամբ ես կոնֆլիկտ ունեցա Քիմի թիմի հետ, քանի որ ես այդ հարսանիքը մինիմալիստական ոճով էի պատկերացնում, իսկ նա շքեղ բան էր ուզում։ Այդ պահից իմ ու Քիմի միջեւ ինչ–որ բան հարթ չգնաց»։

Քանյեն Վանեսայի հետ ծանոթացել էր 2008-ին, հետո դիզայները սկսել էր աշխատել ռեփերի համար՝ արդյունքում դառնալով Քանյեի ապրանքանիշի՝ Yeezy–ի բոլոր երեք ցուցադրությունների հեղինակը։

«Ես աշխատում էի Քանյեի հետ, բայց Քիմն անսպասելի ամեն բանի վերջ դրեց՝ հայտարարելով հիմա ինձ վճարելու են կոնկրետ նախագծերի համար։ Ես Քանյեի հետ պայմանագիր ունեի, որ ես ամսավճար եմ ստանալու, բայց Քիմը համարեց, որ դա սխալ է, եւ մի քանի տարի անց կտրուկ դադարեցրեց ամեն բան։ Բյուջեն ղեկավարում է նա։ Քանյեի եւ իմ աշխարհայացքները համընկնում են։ Նա հակված է մինիմալիզմի, նա անգամ դիզայնի մասնագետի էր հրավիրել Բելգիայից, որպեսզի աշխատի նրա հետ։ Նա շատ լուրջ է տրամադրված»,– ասել է Բիրքրոֆթը։

Նշենք, որ կինը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով այն մասին, որ ինքը մտադիր է ԴՆԹ թեստ հանձնել եւ ապացուցել, որ իրականում աֆրիկյան ռասայի ներկայացուցիչ է։

«Ես երկու ինքնություն ունեմ,– ասում է Վանեսան,– սպիտակամորթ կին՝ եվրոպական արտաքինով եւ ի դեմս Քանյեի՝ արական սեռի աֆրոամերիկացի»։

NEWS.am STYLE

ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն