Հայաստանի թիմը մասնակցում է Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությանը
ՍՊՈՐՏՄոսկվայում օգոստոսի 9-ին մեկնարկում է աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարին մասնակցում են 10 հավաքական թիմեր, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը: Թիմերը բաղկացած են 4 երիտասարդ շախմատիստներից և թիմի ավագից:
Համաձայն մրցաշարի կանոնադրության՝ յուրաքանչյուր թիմի ավագ միաժամանակյա խաղի սեանս է անցկացնելու հակառակորդ թիմի երիտասարդ շախմատիստների հետ: Հայաստանի թիմի ավագն է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, իսկ թիմի կազմում հանդես են Արմեն Բարսեղյանը, Ալեքս Մանուկյանը, Տիգրան Ռ. Սարգսյանը և Արա Երոյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



