Ամերիկացի գիտնականները լիարժեք գիշերային քունը համարում են երջանիկ ամուսնության գաղտնիք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրջանիկ ամուսնության անբաժան բաղադրիչը լիարժեք գիշերային քունն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CTV News-ը՝ վկայակոչելով Ֆլորիդայի համալսարանի հոգեբանների կողմից անցկացված ուսումնասիրությունը:
Գիտնականները մեկ շաբաթ վերլուծել են 68 նորապսակ զույգերի փոխհարաբերությունները եւ գրանցել այն ժամերի քանակը, որոնց ընթացքում նրանք քնած են եղել:
Ուսումնասիրողները նաեւ գնահատել են հարաբերությունների որակն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնային գործերը վարելը, վեճերը հարթելը եւ ազատ ժամանակի անցկացումը:
Պարզվել Է, որ այն զույգերը, որոնք գիշերը լավ են քնել, ավելի գոհ են եղել ընտանեկան կյանքից:
Ինչպես նշում են հոգեբանները, քունը չափազանց կարեւոր Է ինքնակարգավորման՝ դրական ասպեկտների վրա կենտրոնանալու եւ ուշադրությունը տհաճ բաներից շեղելու ունակության համար: Հենց այդ հմտությունն Է օգնում ավելի համբերատար լինել հարաբերություններում եւ դրանց վերաբերվել դրականորեն: Ինքնակարգավորման համար մարդուն եռանդ Է պահանջվում, որը նա կարող Է լրացնել քնի հաշվին:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ միասին ապրող զուգընկերների շուրջ մեկ երրորդը նշում Է, որ քնի հետ կապված խնդիրները բացասաբար են ազդում իրենց հարաբերությունների վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 17.35



