Հինգերորդ հարկի բնակչի մարմինը հայտնաբերվել է 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին տեղեկատվություն է ստացել, որ Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1938 թ. ծնված Ա. Մ.-ն ընկել է 2-րդ հարկի 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին:
Փրկարարներն իջեցրել են մարմինը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



