Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ-քուվեյթյան երկկողմ հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի. ՀՀ Նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան ալ Քաբանդիին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և բարձր գնահատել ավելի քան չորս տարիների ընթացքում երկկողմ կապերի զարգացմանը միտված դեսպանի հետևողական ջանքերը, ինչի շնորհիվ հայ-քուվեյթյան երկկողմ հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի: Նախագահը հույս է հայտնել, որ մեր երկրում Քուվեյթի հաջորդ դեսպանը նույն նվիրումով ու եռանդով կաշխատի երկու բարեկամ երկրների հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին իր հետագա գործունեության մեջ և հավաստիացրել, որ նա միշտ կմնա Հայաստանի բարեկամը:

Դեսպան ալ Քաբանդին շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ հյուրընկալության, ինչպես նաև իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար: Նա նշել է, որ մեր երկրների միջև երկկողմ հարաբերություններում հաջողությունների արձանագրումը հնարավոր չէր լինի առանց ՀՀ Նախագահի, ՀՀ կառավարության և իր մյուս գործընկերների աջակցության: Դեսպանը նաև ասել է, որ Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում նա շատ բան է սովորել հայ ժողովրդից:

Հանդիպման ընթացքում շեշտվել է Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական հարաբերությունների կարևորությունը և դրանց հետագա զարգացման հնարավորությունները:

 

Ի՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը