Այսօր կհայտարարվի Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուի անունը.«Ժողովուրդ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հնարավոր է՝այսօր տեղի ունենա ԲՀԿ Գյումրիի տարածքային կառույցի խորհրդի ընդլայնված նիստը։ Այդ նիստում որոշվելու է հոկտեմբերի 2– ին Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության հարցը։ Ենթադրվում է, որ ավագանու ԲՀԿ թեկնածուների ցուցակը կգլխավորի Գյումրու մանկավարժական համալսարանի այլևս նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը։ Այլ կերպ ասած՝ հենց նա էլ կլինի Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն։ Հիշեցնենք, որ Գյումրիում այս տարի առաջին անգամ քաղաքապետին ուղղակի ընտրությամբ չեն ընտրելու։ Գյումրեցիները ընտրելու են ավագանի, որն էլ իր կազմից ընտրելու է քաղաքապետին։ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին լուրերը։ «Այո՛, առաջիկայում ԲՀԿ տարածքային խորհրդի նիստ է նախատեսված, որոշումը կհրապարակվի նիստից հետո»,– պատասխանեց նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



