Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Պորոշենկոյին հարցաքննության է կանչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի գլխավոր դատախազությունը 2014 թվականի հունվար-փետրվարին Եվրամայդանում ակտիվիստների դեմ իրագործված հանցագործությունների գործով հարցաքննության է կանչել նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին հաղորդել է գերատեսչության աղբյուրը:
Ուկրաինսկիե Նովոստիի փոխանցմամբ՝ Պորոշենկոյին կանչել որպես վկայի: Նրան հարցաքննելու են օգոստոսին, հստակ օրը հայտնի չէ:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննել էր նախկին վարչապետ Արսենի Յացենյուկին, ՆԳ նախարար Արսեն Ավակովին եւ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



