Երևանի Թբիլիսյան խճուղում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին, ժամը 1-ին, 1951 թ. ծնված Ռոբերտ Մ.-ի վարած «Տոյոտա-Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1983 թ. ծնված Ռոման Գալստյանին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 4.30-ին մահացել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, «Տոյոտա-Քեմրի»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



