Չինացիները 58 օր տեւողությամբ շուրջօրյա ճանապարհորդության են մեկնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիշարժիչային տուրբոպտուտակային TMB700 ինքնաթիռը` երկու հոգուց կազմված անձնակազմով, աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությանն է մեկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Օդաչուից եւ եւս մեկ մարդուց կազմված անձնակազմի արշավը մեկնարկել է օգոստոսի 7-ին` Պեկինի մայրաքաղաքային միջազգային օդանավակայանից: Թռիչքին նախապատրաստությունը երկու տարի է տեւել:
Պլանի համաձայն, ինքնաթիռը մոտ 40 հազար կմ տարածք կհաղթահարի եւ կանցնի ավելի քան 20 երկրով, այդ թվում նաեւ` Ռուսաստանով: Օդաչուի խոսքով, ինքնաթիռը ճանապարհին մոտ 50 կանգառ կունենա:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ուղեւորությունը 58 օր կտեւի:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



