Իրանցի նախարար. ԱՄՆ-ն Իրանին 400 մլն դոլար է վճարել միջուկային ծրագրի շրջանակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս հարյուր միլիոն դոլարը, որ ԱՄՆ-ն վճարել է Իրանին, միջուկային ծրագրի մաս է կազմել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին:
«Դա մեր ձեռք բերած համաձայնության մաս էր կազմում: Դա միջուկային պայմանագրի վերաբերյալ գործարքի մաս էր կազմում», — հայտնել է իրանցի նախարարը:
ԱՄՆ-ի վարչակարգը չի ժխտում փողի ուղարկման փաստը, սակայն պնդում է, որ խոսքը պայմանագրերի հետ կապված տուգանքներին է վերաբերում: ԱՄՆ-ն համաձայնել է Թեհրանին 1,7 միլիարդ դոլար վճարել 1979-ի իսլամական հեղափոխության պատճառով չիրականացված զենքի մատակարարման համար, որի համար Վաշինգտոնը ավելի քան 35 տարի առաջ կանխավճար էր ստացել:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



