Թուրքիայում շարունակվում է գյուլենականների «որսը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո, որի կազմակերպման մեջ այդ երկրի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդի չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա կողմնակիցներին, պետական, բիզնես, իրավապահ եւ ուժային կառույցները գյուլենականներից մաքրելու գործողությունները շարունակվում են:
Թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ Թուրքիայում ձերբակալվել է բուսական յուղի արտադրության գծով Orkide Yağları խոշորագույն ընկերության ղեկավար Ահմեթ Քյուչուքբայը:
Քյուչուքբայը մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու եւ հովանավորելու մեջ, որը, Անկարայի համզոզմամբ` մասնակից է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին:
Orkide Yağları ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին եւ բուսական յուղ է արտահանում աշխարհի 102 երկրներ:



