Քանզասցի կոնգրեսականի որդին զոհվել Է աշխարհի ամենաբարձր ջրային թեքուղու վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔանզասի նահանգի կոնգրեսական Սքոթ Շվաբի տասնամյա որդին՝ Քալեբ Թոմասը, զոհվել Է աշխարհի ամենաբարձր ջրային թեքուղու վրա, որը տեղակայված Է քաղաքային Շփիթերբան ջրաշխարհում: Այս մասին հաղորդել Է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ դժբախտ պատահարը տեղի Է ունեցել օգոստոսի 7-ին, երբ տղան իջնում Էր զվարճանքների համալիրի գլխավոր տեսարժան շինվածքներից մեկով՝ «Ֆեռաքթ» (Verruckt) թեքուղով: Կառույցի բարձրությունը կազմում Է շուրջ 50 մետր, դեպի դրա գագաթ են տանում 264 աստիճաններ: Այն գրանցված Է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մոլորակի ամենաբարձր ջրային թեքուղին: Դրա անվանումը գերմաներենից թարգմանվում Է որպես «խելակորույս»:
Տեղական իշխանությունները պատահարից որոշ ժամանակ անց պարզել են զոհված տղայի ինքնությունը: Քանզասի նահանգի ներկայացուցիչների պալատի անդամը եւ նրա կինը՝ Միշելը, հանդես են եկել հայտարարությամբ, որում հավաստել են իրենց որդու մահվան փաստը: Տղայի զոհվելու պատճառն այժմ պարզվում Է: Միջադեպից հետո ջրաշխարհը հետաքննության անցկացման ընթացքում փակվել Է այցելության համար:



