Ստամբուլում հեղաշրջման դեմ խոշոր ցույց է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ստամբուլի Յենիքափը հրապարակում օգոստոսի 7-ին խոշոր ցույց է տեղի ունեցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հանրահավաքին մասնակցելու համար հրավիրել էր նաեւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդներին։
Ընդդեմ հեղաշրջման հանրահավաքի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ եթե մեջլիսն ընդունի մահապատժի մասին օրենքը, ապա ինքն անպայման կվավերացնի այն։
Թուրքական պետական Anadolu գործակալությունը հայտնել է, թե հանրահավաքին մասնակցել է 5 մլն մարդ։
Հատկանշական է, որ հանրահավաքին Էրդողանը չի հրավիրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



