Աֆղանստանում հայրը 6-ամյա աղջկան ստիպել է ամուսնանալ 55-ամյա տղամարդու հետ` մեկ այծի դիմաց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Աֆղանստանում 6-ամյա աղջկան ստիպել են ամուսնանալ 55-ամյա տղամարդու հետ, քանի որ աղջկա հայրը, ըստ երևույթին, նրան խոստացել էր կնության տալ մեկ այծի դիմաց:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը և վաճառքն իրականացրած տղամարդը` Սայեդ Աբդոլքարիմը, և՛ աղջկա հայրը ձերբակալվել են, երբ մտահոգված ազգականներից մեկը ահազանգել էր հարսանիքի մասին:
Աղջկա հոր խոսքով, որը, ինչպես նշվում է, նաև բրինձ, թեյ, շաքար և բուսայուղ էր ստացել աղջկա համար, հուսահատ պայմաններում է ապրում իր ընտանիքի հետ միասին և սննդի կարիք ունի: Ինչպես նա ասել է` աղջկան վաճառելով նա ազատվել էր մեկ հոգու կերակրելու խնդրից:
Աֆղանստանցին նշել է նաև, որ աղջկա ապագա ամուսինը երդվել էր նրա հետ սեռական հարաբերություն չունենալ մինչև 18 տարին լրանալը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



