Kia-ն Optima եւ Rio մոդելների նորացված տարբերակները կթողարկի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆKia ավտոկոնցեռնը ծրագրում է ընդլայնել մոդելային շարքը՝ մի քանի «սպորտայնացված» մեքենաներ թողարկելով:
Նախ կոնցեռնը կթողարկի Optima եւ Rio մոդելների «լիցքավորված» տարբերակները: Այս մասին գրում է Uincar-ը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Optima GT տարբերակը 250 ուժանոց տուրբոշարժիչ կունենա: Բացի այդ, նորույթը կառավարման նույնպիսի համակարգ կունենա, ինչ սպորտային մոդելները: Ըստ էության, նորույթը կարելի է ԱՄՆ-ում թողարկված Optima SX-ի լրամշակված տարբերակը համարել:
Իսկ Rio-ի բազային մոդիֆիկացիան ծրագրում են ներկայացնել Փարիզի ավտոսրահում: GT տարբերակը 1.6 լիտր ծավալով շարժիչ կունենա: Մոդելը նաեւ կառանձնանա սպորտային տեսքով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



